ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Մնացածը լիրիկա է. Մարտին Հուրիխանյան

Մնացածը լիրիկա է. Մարտին Հուրիխանյան
17.07.2022 | 11:55

Փաստեր, վկայումներ պեղելու, էջեր թերթելու, ժամանակի շատ խորք գնալու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր այս արագընթաց օրերում դրանց պակաս պարզապես չի զգացվում։


Ընդամենը երեկ էր, որ արգելափակվեց Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Պատճառը գուցե թե տերերի ուղիղ հրահանգն էր, գուցեև սեփական հիվանդագին ամբիցիաների բավարարումը՝ թելադրված ֆրանսահայության սառը ընդունելության նկատմամբ լցված վրեժխնդրությամբ։
Սակայն այս պարագայում կարևորը ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ոչ էլ այդ երկուսի համադրված արտահայտությունը։ Շատ ավելի կարևորը Սփյուռքին գոտկատեղից ներքև հասցված հերթական հարվածն էր, նրան ստորացնելը, քանզի ի վերջո ո՞վ է Մուրադ Փափազյանը և դավադրի, երկիրը թուրքացնողի համար ի՞նչ արժեք ունի միջազգային ատյաններում տասնամյակներ շարունակ ազգի նվիրյալի հօգուտ Հայաստանի ու Արցախի գործունեություն ծավալելը, հայկական շահը հետևողականորեն սպասարկելը:


Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելափակելն ընդամենը երեկ էր։
Իսկ այսօր թրքասերներով, թրքապաշտներով, թրքավիժվածներով ավարտին հասցրին Արմեն Գրիգորյանին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիրը։ Ընդ որում, սպանության վայրի դիպուկ ընտրությամբ՝ բռնաբարված, բռնաբարվող դատարանում։
Սա էլ ընդամենն այսօր էր։


Չկասկածեք՝ քանի դեռ Էրդողան ու Չավուշօղլի ենք պանծացնում, վաղն էլ, մյուս օրն էլ, էն մյուս օրն էլ ու այսպես շարունակաբար կունենանք հերթական ընդամենը։
Ընդամենները։
Մեզ ի՞նչ է եղել։ Մենք ոչխարի հոտի գալու մասին Համո Սահյանի զգուշացրածի ընկալումը կորցրած հանրույթ ենք։


Անիմունիտետ հավաքականություն՝ զրկված ինքնապաշտպանական բնազդից։
Ու գիտե՞ք ինչու։ Նրա համար, որ դարեր շարունակ եկող ոչխարազանգվածը վաղո՜ւց լուծել է մեր շուրջը եղանակ ստեղծելու իր խնդիրն ու նույնքան վաղուց մեր մեջ է՝ եղանակ թելադրելու, կենսակերպ պարտադրելու իր համառությամբ։ Հետևողականությամբ։
Մնացածը լիրիկա է։

Դիտվել է՝ 29786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ